Վարդավառի վերաբերյալ հրապարակումների պատճառով ռուս բլոգերի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար, «Sputnik Armenia»-ին հայտնել են ՔԿ–ից։ Գործը հարուցվել է «Համացանցի միջոցով ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային հայտարարություններ» հոդվածով։ Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։