Երևանի քաղաքապետարանի պնդմամբ՝ Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում

Երևանում գտնվող Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը` անդրադառնալով մամուլում և սոցցանցերում տարածված այն լուրերին, թե Աղի լճի տարածքը քանդում են։ Երեկվանից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական … Read more

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ին․Երևանի քաղաքապետարան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին լինելու է ավտոբուսային երթուղիների փոփոխություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Թիվ 22 երթուղի – Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Նալբանդյան փ. – Թումանյան փ. – Խանջյան փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Խանջյան փ. – Սայաթ-Նովայի պ. – Նալբանդյան փ. – Մոսկովյան փ. … Read more

1,5-2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)

Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ։ Այս մասին հյատնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը: «Երևանի քաղաքապետարանը կոչ է անում կառուցապատող ընկերություններին պահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, շինհրապարակների տարանջատումը և այլ նորմեր»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցին հարակից հատվածում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում, մասնավորապես` Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ -Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը

8 Սեպտեմբերի, 2026   Տեղի է ունենում Երևանի ավագանու նիստ։ Օրակարգում 28 հարց է, որից զեկուցվում է ընդամենը 2-ը։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու

Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր․ Երևանի քաղաքապետարան

Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքը վերադառնում է իր ակտիվ ռիթմին։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։ Դեպի դպրոց ու համալսարան, աշխատանքի կամ պարզապես քաղաքի մյուս կողմը գնալու համար ընտրեք Երևանի նոր ու հարմարավետ տրոլեյբուսները։ – Նստեք– Միացրեք սիրելի երաժշտությունը– Ու շարժվեք ձեր ուղղությամբ։ Ի դեպ, դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր։ Մանրամասներին կարող եք … Read more

Չեղարկվել է Էրիկ Գասպարյանի մորը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ չեղյալ է համարվել 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինեին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը… Հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուսինե Գասպարյանին 15.000 դրամ տուգանելու արձանագրություն էր կազմվել՝ տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար։ Մինչդեռ  քաղաքապետարանն ու համայնքապետարանը Էրիկ Գասպարյանի մորը արտոնել էր անվճար երթևեկել, նվիրել էր … Read more

Ուղևորների հետ միջադեպի պատճառով Երևանի քաղաքապետարանի 2 հսկիչներ ազատման դիմում են գրել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում. արխիվի թղթեր, թե անարժեք իրեր․ Արմլուր

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով այրվել են նաև կարևոր փաստաթղթեր։ Սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արտյոմ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղային սենյակներից մեկում, որտեղ պահվել են դուրսգրման ենթակա հին համակարգիչներ և այլ տեխնիկա։ «Հոսանքի տատանում … Read more