Բազմաբնակարան շենքի տանիք, մուտք, մուտքի դռներ. ո՞ր վերանորոգման համար եք պարտավոր վճարել և ո՞րի համար՝ ոչ

Բազմաբնակարան շենքի ամենահաճախ կրկնվող վեճերից է. համատիրությունը հայտարարում է, որ մուտքը վերանորոգվում է, և յուրաքանչյուր բնակարանից գումար է պահանջվում։ Ոմանք վճարում են՝ առանց հարցեր տալու, ոմանք հրաժարվում են՝ առանց իմանալու, թե դա իրավաչափ է, թե ոչ։ Իրականում օրենքը վերանորոգումների երկու տարբեր տեսակ է տարբերակում, և պատասխանը յուրաքանչյուրի համար հակառակն է։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը … Read more

Վերջնաժամկետ՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը. ո՞ւմ և ինչպե՞ս է վերաբերում բազմաբնակարան շենքի հողամասի նոր կարգավորումը

Հայաստանում կան բազմաբնակարան շենքեր, որոնց տակի հողամասի սեփականությունը վիճարկվում է դատարանում պետական կամ համայնքային մարմնի հայցով։ Այդ շենքերի բնակիչները տարիներով հայտնվում էին անորոշ վիճակում՝ բնակարանն իրենցն է, իսկ հողի ճակատագիրը կախված է դատական գործի ելքից։ 2026 թվականին ընդունվել է երեք օրենքից բաղկացած փաթեթ, որը լուծում է այս խնդիրը, բայց ունի կոնկրետ վերջնաժամկետ։ Ինչպես տեղեկացնում … Read more

Հունվարի 1-ից արգելվում է պետծառայողների, հիփոթեքի շահառուների, 70-ն անց անձանց մասնակցությունը շահումով խաղերին. ի՞նչ է փոփոխվել

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում էապես ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց մասնակցությունը շահումով խաղերին արգելվում է, իսկ խաղային կայքերում և հավելվածներում պարտադիր է դառնում ինքնաարգելափակման տեսանելի կոճակը։ Փոփոխությունները սահմանված են 2026 թվականի հունիսի 17-ին ընդունված ՀՕ-278-Ն օրենքով, որով լրացվել և փոփոխվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, օրենքը պաշտոնապես հրապարակվել … Read more

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ … Read more

Բոլորը մեղադրյալ են… Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) – Live News

Բոլորը մեղադրյալ են… Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 February 2025 January 2025 … Read more

Այսօր ՔԿ են հրավիրվել Մակար և Հովնան Սրբազանները, տեր Մովսես քահանան – Live News

Այսօր Քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան, այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ «Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ։ Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետեւ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի … Read more