ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից: Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին: Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել … Read more

Ֆիննական և ուկրաինական ակնկալիքները Հարավային Կովկասում

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակված նյութերում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Արձանագրում են՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ թեև երկու նյութերում Հայաստանի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն չունի, թե՛ Ուկրաինան, թե՛ Ֆինլանդիան ուշադրությամբ հետևում են Ռուսաստանին։ Համատեքստ «Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ … Read more

«Պատկերացրեք՝ մեկը հիբրիդային պատերազմի մասին խոսի, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար»․ Ռոբերտ Քոչարյան

«Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում․ մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ … Read more

Հնարավոր հարվածը Իրանին տարածաշրջանում իրավիճակի անկայունացման կհանգեցնի. Պեսկով

Իրանին հնարավոր հարվածը տարածաշրջանում անկայունացման կհանգեցներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր կողմերից կցանկանար զսպվածություն ակնկալել։ «Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի նպաստի լարվածության դեէսկալացիային։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերից զսպվածություն ակնկալել և միտվածություն բացառապես խաղաղ բանակցությունների՝ … Read more

«Խաղաղության խորհրդում» ներդրում կատարելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցում. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից ձևավորված «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի փոխանցումը կպահանջի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցում, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Թե ինչպես է դա իրավականորեն ձևակերպվելու, դեռևս պարզ չէ: Դա, իհարկե, կպահանջի որոշակի գործողություններ Միացյալ Նահանգներից», – հավելել է Պեսկովը:

ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի երթուղիները

ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի երթուղիները Կրասնոարմեյսկի ուղղությամբ։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ ««Կենտրոն» զորքերի խմբավորման հատուկ նշանակության միավորման անօդաչու համակարգերի զորքերի հարվածային FPV-դրոնների օպերատորների հաշվարկներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ երթուղիները՝ ոչնչացնելով Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտու կրասնոարմեյսկի ուղղությամբ հակառակորդի տեխնիկան եւ անձնակազմը», — հայտնել են … Read more

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով – Live News

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց նա։ Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։

Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ

18 Հունվարի, 2026 Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։Հաղորդվում է, որ ամենաշատ անօդաչու սարքերը՝ 23-ը, որսացել են Բելգորոդի շրջանում։ Եվս 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզում, վեցական՝Ռոստովի մարզում և Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում: Չորսական ԱԹՍ խոցվել է Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, երկուսը՝ Կուրսկի մարզի, մեկը՝ … Read more

Ինչու է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին – Live News

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Ռուսաստանի ներգրավումը Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն»։ Դա հնարավորություն կտա քննադատության դեպքում «սլաքներն ուղղել» ՌԴ-ի վրա։ Այս մասին НСН-ի https://dzen.ru/a/aWkLJ7QyR0fEzM3Y հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Հայաստանից մինչև Ադրբեջանի և … Read more