Ֆիննական և ուկրաինական ակնկալիքները Հարավային Կովկասում

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակված նյութերում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Արձանագրում են՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ թեև երկու նյութերում Հայաստանի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն չունի, թե՛ Ուկրաինան, թե՛ Ֆինլանդիան ուշադրությամբ հետևում են Ռուսաստանին։ Համատեքստ «Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ … Read more

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն, ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է: Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր … Read more

Ռուսաստանը չի պատրաստվում գնալ Հարավային Կովկասից․ Բենիամին Պողոսյան. «Ա1+»

«Ես չեմ բացառում, որ ՌԴ-ն կցանկանար ինչ-որ կերպ միավորել նոյեմբերի 9-ն ու օգոստոսի 8-ը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով TRIPP-ին մասնակից լինելու Ռուսաստանի ցանկությանը։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի կողմից հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ-ն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է կամ ցանկանում է … Read more