Պատրաստվում են առևանգել Կուբայի նախագահին

ԱՄՆ–ն դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթ Հեգսեթը չի բացառել նաև Կուբայի առաջնորդի սպանության հավանականությունը։ «Մենք մի քանի տարբերակ ունենք»,– ասել է նա` հավելելով, որ վերջնական որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը:

Չինաստանը կշարունակի աջակցել Կուբայի ինքնիշխանությանն ու անվտանգnւթյանը. ՉԺՀ ԱԳՆ

Չինական կողմը կտրականապես դեմ է մտացածին դրդապատճառներով Կուբայի պետական ինքնիշխանության ոտնահարման ցանկացած փորձի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման օգտին, ինչպես նաև դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին: Չինաստանը հաստատակամորեն … Read more

Թրամփը դիտարկում է Կուբայի դեմ գործողությունների մի քանի տարբերակ. Politico – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ, այդ թվում՝ ռազմական, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ «Թրամփն ունի Կուբայում գործողությունների դիվանագիտական ​​և ռազմական տարբերակներ, սակայն դեռ չի որոշել, թե որ ճանապարհով շարժվել՝ շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով և պատժամիջոցներ սահմանելով»,- նշել է հրատարակությունը։

Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա – Live News

Ռուսաստանը դատապարտում է Կուբայի գործերին միջամտելու ցանկացած փորձ և կցուցաբերի ամենաակտիվ աջակցությունը կուբացի ժողովրդին։ Ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքներին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, սպառնալիքի, անօրինական, միակողմանի սահմանափակող միջոցառումների և … Read more

ԱՄՆ-ն Կուբայի դեմ ռազմական սցենար է պատրաստում. Politico – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է դիտարկել Կուբա ռազմական ներխուժման սցենարը՝ խիստ տնտեսական պատժամիջոցների և վառելիքային շրջափակման միջոցով կղզում փոփոխությունների հասնելու փորձերի տապալման պատճառով։ Այս մասին հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։«Ի սկզբանե Կուբայի վերաբերյալ հաշվարկն այն էր, որ պատժամիջոցների խստացման և Վենեսուելայում ու Իրանում ԱՄՆ-ի ակնհայտ ռազմական հաջողությունների համադրությունը կվախեցնի կուբացիներին և … Read more

Սենատը մերժել է Կուբայում ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի քննարկումը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն արգելափակել է բանաձևի քննարկումը, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմին արգելել ռազմական ուժի կիրառումը Կուբայի դեմ` առանց օրենսդիր իշխանության թույլտվության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները փորձել են բանաձևը Սենատում քննարկման ներկայացնել արագացված ընթացակարգով, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Նախաձեռնության օգտին է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 51-ը։ Վերջին … Read more

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել … Read more

2026 թվականին մարդկությունը Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհակործան պատերազմին էլ ավելի մոտ կլինի, քան երբևէ

Ի սկզբանե ընդգծենք, իսկ հետագայում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնենք, որ այս եզրահանգումը բխում է ոչ միայն ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կոնկովի այն կանխատեսումից, որ 2026թ. ռազմական հակամարտությունների հնարավոր գոտիները կարող են ընդլայնվել: Ըստ քաղաքագետի, 2026թ. հիմնականը կշարունակի մնալ Ուկրաինական հակամարտությունը: «Առաջին հերթին հակամարտության գոտիները կապված կլինեն ներկայիս ճգնաժամերի զարգացման հետ,- «Лентой.ру»–ի … Read more

Կարծում եմ՝ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կուբայի կառավարությունը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ այն 32 կուբացիների, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ընթացքում: Փաստորեն, Մադուրոյի ամբողջ թիկնազորը բաղկացած էր կուբացիներից, և ինչպես հայտնում էին, ըստ ամենայնի, նրան պաշտպանողների զգալի մասը զոհվել է: Արդեն պարզ է կարծում եմ, … Read more