Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել – Live News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի: