Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ

18 Հունվարի, 2026

Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 63 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Հաղորդվում է, որ ամենաշատ անօդաչու սարքերը՝ 23-ը, որսացել են Բելգորոդի շրջանում։
Եվս 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզում, վեցական՝Ռոստովի մարզում և Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում: Չորսական ԱԹՍ խոցվել է Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, երկուսը՝ Կուրսկի մարզի, մեկը՝ Վորոնեժի և Ռյազանի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի վրա։ Վոլգոգրադի և Տամբովի (Դոնսկոյե) օդանավակայաններումթռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

Սահմանափակումներըշարունակում են գործել Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի, Վոլգոգրադի և Կրասնոդարի օդանավակայաններում:

Leave a Comment