Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳ նախարարի հետ – Live News

Պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես … Read more

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության մասին հարցեր․ Պապիկյան

Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել … Read more

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է – Live News

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է: Այդ մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ «փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ»:  Նշենք, որ այցը կայանում է այն ժամանակ, երբ … Read more

Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում. «Արմլուր»

10 Փետրվարի, 2026 Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը վաղ առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրան որևէ բարձրաստիճան պաշտոնյա հարկ չհամարեց ուղեկցել։ Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ էր այցելել Հուշահամալիր։Ըստ պաշտոնական հայտարարության ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ArmLur.am-ի հարցին, թե ինչու … Read more

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով – Live News

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց նա։ Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։