ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով – Live News

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց նա։ Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։