ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել դիտորդներ ուղարկել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ «ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։ Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական հերթական ընտրություննեը կայանալու են … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել – Live News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով – Live News

Մեկնելու եմ Ռուսաստան պաշտոնական այցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց նա։ Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ՝ իր ծննդյան օրը և այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։