Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան. հայտնի են տրանսֆերի և պայմանագրի նոր մանրամասները
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը: Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, կստորագրի պայմանագիր և կմասնակցի պաշտոնական ներկայացմանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Ինչպես հայտնում է հունական Protothema պարբերականը, տրանսֆերի արժեքը գերազանցելու է 5 միլիոն եվրոն: … Read more