Բայրամյանը խոսել է հավաքական վերադառնալու հույսի մասին — Armsport.am

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի եթերում խոստովանել է, որ շատ ծանր է տարել Հայաստանի ազգային հավաքականի ջախջախիչ պարտությունը Պորտուգալիայի ընտրանու դեմ կայացած ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պորտուում կայացած հանդիպումն ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով՝ 9:1։ Նշենք նաև, որ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում չի ընդգրկվել 2023 թվականից ի վեր։ — Ինչպե՞ս ընդունեցիք … Read more

Ես սպասում էի, թե երբ գոլ կխփեմ. Բայրամյան — Armsport.am

​«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են թիմակիցներն արձագանքել իր նոր իմիջին՝ բեղերին, և արդյոք դրանք օգնել են գոլ խփել «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում։ ​Չորեքշաբթի օրը «Ռոստովը» Ռուսաստանի Գավաթի C խմբի խաղում սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախել է «Պարի ՆՆ»-ին, իսկ Բայրամյանը դարձել է մեկ գոլի հեղինակ։ ​- Կա տեսակետ, … Read more

🎥 Ռուսաստանի գավաթ․ Ռոստովը հաղթեց Նիժնի Նովգորոդին, Բայրամյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու լիգայի փուլի 6-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ (4:1)։ Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե։ Լիգայի փուլի ավարտից հետո «Ռոստովը» C խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ 7 միավորով, և կշարունակի պայքարը Ռեգիոնալ ուղու փլեյ-օֆֆ … Read more

Կանխատեսվում են ծանր ժամանակներ․ Հարությունյանցը հեռանում է Ռոստովի նախագահի պաշտոնից

«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ 51-ամյա ֆունկցիոները «Ռոստովի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունիսից։ «Սիրելի երկրպագուներ: Ես որոշում եմ կայացրել հանել իմ լիազորությունները «Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնից: Այս որոշումը հեշտ չէր, քանի որ «Ռոստովը» ինձ համար, որպես ռոստովցու, պարզապես ակումբ չէ: Դա մեր քաղաքի մեծ պատմությունն է, հազարավոր նվիրված … Read more

Կարծում եմ, որ Սպերցյանը մեկ գլուխ բարձր է այդ ակումբից, նա ճիշտ ընտրություն կատարեց․ Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» տեղափոխության ձախողման մասին։ Այս ամռանը անգլիական ակումբը առաջարկ արեց «ցուլերին» կիսապաշտպանի համար, սակայն Սպերցյանը որոշեց մնալ Ռուսաստանում։ «Կարծում եմ՝ Էդուարդը մեկ գլուխ բարձր է «Սաութհեմփթոնից», ուստի կարծում եմ, որ նա ճիշտ որոշում կայացրեց»,-  ասել է Բայրամյանը Metaratings-ին տված հարցազրույցում։ Ընթացիկ … Read more

🎥 Ուգոչուկվու Իվուն օգնեց Ռուբինին հաղթել Ռոստովին — Armsport.am

Կազանի «Ռուբինը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) հինգերորդ տուրի խաղում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն դարձավ խաղի կարևոր դերակատար՝ 52-րդ րոպեին կատարելով գոլային փոխանցում, որի շնորհիվ Դմիտրի Կաբուտովը խփեց հաղթական գոլը։ Իվուն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, նաև զգուշացվեց դեղին քարտով 75-րդ րոպեին։ «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնաց … Read more

Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստովի հետ — Armsport.am

Կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է «1+1» սկզբունքով։ Անցած մրցաշրջանում Բայրամյանը մասնակցել է 36 հանդիպման ՌՊԼ-ում և Ռուսաստանի Գավաթում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու եզրափակչի պատասխան խաղը, որում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Զենիթը»։ Թիմերը խաղացել են Մոսկվայի «ՎԵԲ Արենա» (ՑԿՍԱ Արենա) մարզադաշտում։ Տանտերերը հաղթել են 2:0 հաշվով (4:3՝ 11 մետրանոցներով) և դուրս եկել մրցաշարի Սուպերեզրափակիչ։ Գավաթի սուպերեզրափակչում ԲԿՄԱ-ն կհանդիպի «Ռեգիոնների ուղի» մրցաշարի հաղթողի հետ․ եզրափակչում կխաղան «Սպարտակն» ու «Ռոստովը»: