Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել ազգային թիմի ճամբարը և բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումները։ Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին կմրցի Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ … Read more

🎥 ՌՊԼ․ Գոլ՝ հավաքականի ճամբար ժամանելուց առաջ․ Սևիկյանը Զենիթի հետ խաղում փրկել է Ակրոնին պարտությունից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» Սամարայում ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ՝ 1:1։ 11-րդ րոպեին խփած Պեդրոյի գոլին պատասխանեց Էդգար Սևիկյանը՝ 36-րդ րոպեին։ 12-րդ տուրում «Ակրոնը» կհյուրընկալվի «Պարի ՆՆ»-ին։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին։

Transfermarkt. Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում — Armsport.am

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ կազմելով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը: Ցուցակը գլխավորում են «Զենիթի» բրազիլացի հարձակվող Լուիս Էնրիկեն և Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որոնց արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: Երրորդ հորիզոնականում է «Լոկոմոտիվի» 20-ամյա տաղանդ Ալեքսեյ Բատրակովը, ում արժեքն աճել է 11 միլիոնով՝ հասնելով 23 միլիոն եվրոյի: … Read more

Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստանի Պրեմիեր լիգա — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և խոսել նոր ակումբում՝ «Ակրոնում» հարմարվելու մասին։ «Ուրախ եմ, որ կարողացա տեղափոխվել «Ակրոն»։ Հարմարվելու առումով որևէ խնդիր չի լինի, ամեն ինչ արագ կընթանա։ Ինձ շատ լավ ընդունեցին»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում VseProSport-ը։ Հիշեցնենք, որ Էդգարը ռուսական ակումբ է տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ։ Կողմերի … Read more

🎥 Սպերցյանն ընդդեմ Սևիկյանի․ Կրասնոդարը հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 8-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Ակրոնի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով․ 14-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Վիկտոր Սանը, իսկ մի քանի րոպե անց 11 մետրանոցից դիպուկ հարվածով պատասխանեց Արտյոմ Ձյուբան։ Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո … Read more

Սևիկյանի հայրը բացատրել է որդու տեղափոխությունն Ակրոն — Armsport.am

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է որդու վարձավճարով տեղափոխությունը հունգարական «Ֆերենցվարոշից» Տոլյաթիի «Ակրոն»՝ նշելով, որ խաղացողի և ակումբի հավակնությունները համընկնում են: Չորեքշաբթի օրը «Ակրոնը» հայտարարեց Սևիկյանի վարձավճարով տեղափոխության մասին՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Պայմանագիրը ներառում է նաև 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք: — Մենք շատ ուրախ ենք … Read more

Պաշտոնական․ Էդգար Սևիկյանը փոխեց ակումբային գրանցումը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վարձակալությամբ տեղափոխվել է ռուսական «Ակրոն» Հունգարիայի «Ֆերենցվարոշից»՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ գնման իրավունքով։ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին նա տեղափոխվել է Իսպանիա և զարգացել «Լևանտեի» համակարգում։ 2020 թվականի հունվարին նա առաջին անգամ հանդես է եկել երկրորդ թիմի կազմում՝ Իսպանիայի Սեգունդա B-ում, իսկ մոտ մեկ տարի անց … Read more

Էդգար Սևիկյանը մոտ է ՌՊԼ վերադառնալուն․ նշվել է ակումբի անունը — Armsport.am

Հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուն։ Ինչպես հայտնում է «Инсайды от Карпа» թելեգրամ-ալիքը, 24-ամյա Սևիկյանը կմիանա «Ակրոն» ակումբին։ «Ակրոնը» կարող է վարձակալել Սևիկյանին «Ֆերենցվարոշից» 250 հազար եվրոյով՝ հետագայում 1 միլիոն եվրոյից փոքր-ինչ ավելի գումարով գնման իրավունքով։ Նշվում է, որ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Անցած մրցաշրջանում Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես … Read more