Ֆիդանը Իրանին զգուշացրել է – Live News

Թուրքիայի տարածքում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ, հայտնել միջադեպի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։

Թուրքիայի տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է վնասազերծվել – Live News

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի հարավում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի Հաթայ նահանգում ընկել է բալիստիկ հրթիռի կտորներ։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, որը վնասազերծվել է Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի հակաօդային միջոցներով։