Ֆիդանը Իրանին զգուշացրել է – Live News

Թուրքիայի տարածքում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ, հայտնել միջադեպի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։