Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Գեղամյան – Live News

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային։ Այսօր Թուրքիան ոչնչացրել է Իրանի տարածքից դեպի իր տարածք թռչող հրթիռը: Ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարության, այն չեզոքացվել է ՆԱՏՕ հակաօդային պաշտպանության միջոցներով: Հրթիռի բեկորներն ընկել են Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթի սանջակ) տարածքում: Սա պատերազմի ընդլայնման ու երկարաձգման նոր հիմքեր կարող է ստեղծել»։