Ֆիդանը Իրանին զգուշացրել է – Live News

Թուրքիայի տարածքում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ, հայտնել միջադեպի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։

Թուրքիայի տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է վնասազերծվել – Live News

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի հարավում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի Հաթայ նահանգում ընկել է բալիստիկ հրթիռի կտորներ։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, որը վնասազերծվել է Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի հակաօդային միջոցներով։

Թուրքիան որսացել է իրանական բալիստիկ հրթիռ • Tribune.am

Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը ոչնչացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ իրավունք ունի արձագանքելու Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական քայլին։

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին միջnւկային մարտագլխիկ փոխանցելու հնարավորությունը. ՌԴ ԱՀԾ

Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ըստ ԱՀԾ-ի տվյալների, պատրաստվում են Կիևին միջուկային զենք փոխանցել: «Խոսքը այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների՝ Ուկրաինային գաղտնի փոխանցման մասին է: … Read more