Մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է. այսօր նշվում է որպես Աստղագիտության օր

Այսօր նշվում է հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 118-ամյակը։ 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն, Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր։ Բյուրականի աստղադիտարանից նշում են, որ այսօր իրենց մոտ տոնական օր է։ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996թթ) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի … Read more

Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին գիրք է հրատարակվել

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածու։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը․ Բեդրոս Դեր-Մաթոսյանը։ «Լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներին նվիրված հիմնարար աշխատություն՝ Տեր-Մաթոսյանի և Գզոյանի խմբագրությամբ ԼՈՆԴՈՆ/ՆՅՈՒ ՅՈՐՔ — «Բլումսբերի» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները» («The Concentration … Read more

Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր – Live News

Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ ԵՊՀ-ից հայտնում են, որ փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նշենք, որ Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ դասախոսներ զրկվել են մայր բուհում դասախոսելու հնարավորությունից։

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը – Live News

Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։ Ինչի՞ մասին է հետազոտությունը Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։ Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝ -որքանով է … Read more

Հայաստանում սովորողների 94%-ը դպրոցն անվտանգ միջավայր է համարում – Live News

Հայաստանում սովորողները դպրոց գնալու ճանապարհը համարում են անվտանգ՝ 94%. նրանց համար դպրոցն անվտանգ միջավայր է, որտեղ բուլինգի ենթարկվելու հավանականությունը հասնում է նվազագույնի: Չնայած նրան, որ համացանցը ժամանակի ամենատարածված գործիքն է, այնուամենայնիվ, Հայաստանում կիբերբուլինգը ևս կազմում է ցածր ցուցանիշ: Սովորողների գնահատման PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտության արդյունքներ:

Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումը

PISA-2025 միջազգային գնահատման արդյունքները ներկայացնում են Հայաստանի 15-ամյա սովորողների ոչ միայն գիտելիքները կյանքում կիրառելու կարողությունները, այլև ուսումնառության համար կարևոր վերաբերմունքն ու անձնային հատկանիշները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝ հարմարվողականությունը՝ 9 միավոր, նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր, դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր, դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր, … Read more

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը – Live News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հանկարթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Միաժամանակ  դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և … Read more

Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում  այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է  նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությունն անցկացվել է նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, խորհրդականների, նախարարության ենթակա մարմինների ղեկավարների, հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-31թթ. ծրագիրն ապահովող հնգամյա միջոցառումների ծրագրի մշակման, ԿԳՄՍ նախարարության 2027 թվականի … Read more

Որ բուհերում կրթություն ստացած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից ու ինչ պայմաններով

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական … Read more

Կառավարությունը շուրջ 1.47 մլրդ դրամ կուղղի կրթական հաստատությունների շինարարությանը

Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ 1 … Read more