Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից․ Վահագն Խաչատուրյանի հրամանագիր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հրամանագիր է ստորագրել․ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արծվիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

«070» կոդով անձնագրերի տրամադրումը նոյեմբերի 1-ից չի դադարեցվի․ ՄՔԾ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրազեկում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում: «Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով … Read more

Ոստիկանության պարզաբանումը՝ մանկահասակ երեխային գրկած քաղաքացու ձերբակալության վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ։ «Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին, մանկահասակ երեխային գրկած, դրսևորում հակաիրավական վարքագիծ և հրաժարվում ենթարկվել ոստիկանության ծառայողների հստակ պահանջներին։ Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։ … Read more

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ թիվ 4 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0389 հա մակերեսով հողատարածքը, օրենքի … Read more

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:  «2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել … Read more

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթը դադարելու է․ ի՞նչ կլինի կուտակված գումարների, առողջության ապահովագրության և հանգստի բաղադրիչի հետ

2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագիրը կավարտվի։ Սոցփաթեթի նախկին շահառուները, սակայն, չեն կորցնի իրենց հաշիվներում արդեն կուտակված գումարները․ դրանք շարունակելու են օգտագործվել գործող կարգավորումներով սահմանված ուղղություններով։ Միաժամանակ առողջապահական բաղադրիչը փոխարինվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով, իսկ պետական տարբեր ոլորտներում սոցիալական երաշխիքները նախատեսվում է ապահովել այլ մեխանիզմներով։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԲՆ-ից։ Աշխատանքի և բարեկեցության … Read more

Արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի նկատմամբ

ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին(Գագիկ Ծառուկյան խմբ․) պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի … Read more

ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի դեպքի առնչությամբ դիմել է պատկան մարմիններին

ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից։ «Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից … Read more

Հոկտեմբերի 9-ին և 10-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի․ հայտնի են ժամերը

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինի Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը: