Սեպտեմբերից մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ … Read more

ՔՊ-ն ցանկանում է փոխել Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին անվանակոչված դպրոցների անունները. «Արմլուր»

ՔՊ-ական կառավարությունը նախատեսում է փոխել այն բոլոր դպրոցների անունները, որոնք անվանակոչված են Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։ Նախագիծը բխում է այսպես կոչված «խաղաղության պայմանագրից», պատվերը, ըստ երևույթին, եկել է Ադրբեջանից, կամ էլ, գուցե, իշխանությունն անում է սեփական նախաձեռնությամբ՝ Ալիևին դուր գալու համար։ Գրում է «Արմլուր»-ը: Այսպես, մեր տեղեկություններով, նախատեսում են փոխել Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ … Read more

Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կտարվի․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից․ «Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և … Read more

Բերքառատի դպրոցի ուսուցիչներին Գազելով բերել են ՔՊ-ի քարոզարշավին

Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին մայիսի 13-ին «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նրանցից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը՝ «հանուն Փաշինյանի»։ Ուսուցչուհիներից մեկը՝ Վարդիթեր Գրիգորյանը, հայտարարել է, որ բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին … Read more

Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է

Հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել … Read more

«Դեռևս ուժի մեջ է 229 դպրոցների փակման գործընթացը»․ Ազգային կրթության խորհուրդ

21 Փետրվարի, 2026 Ազգային կրթության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամփոփելով «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» աշխատաժողովի արդյունքները՝ արձանագրում ենք․ 1․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից «Հայաստանի Հանրապետության կրթության որակյալ ծառայությունների ապահովման ծրագրի» քողի տակ նախատեսվող թվով 229 հանրակրթական դպրոցների փակման գործընթացի հետևանքներն ուղղակի սպառնալիք են պետության անվտանգությանը, քանի որ այն հանգեցնելու է․ Ա․ Կրթության ոլորտում՝ … Read more