Ինչու 100-ավոր դպրոցներ տնօրեններ չունեն. Ատոմ Մխիթարյանը կոռուպցիոն մեխանիզմների ու կրթության որակի գահավիժման մասին

«Հայաստանում 100-ավոր դպրոցներ չունեն տնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են: Եվ դպրոցի տնօրենի պաշտոնի համար դիմածների միայն 5 տոկոսն է բոլոր փուլերը հաղթահարում: Դա նշանակում է, որ 20 տնօրենից միայն մեկն է կարողանում հաղթահարել այդ արգելքը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Ատոմ Մխիթարյան Ապա պարզաբանում է, թե որոնք են այդ ճգնաժամի պատճառները. … Read more

Մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նրա բնորոշմամբ՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ: Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվի կոմիտեի մշակած լեզվական քաղաքականության հայեցակարգը: Աժ-ում քննարկվող փաթեթով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում … Read more

Հնարավո՞ր է չքաղաքականացված պատմության դասագիրք

Պատմության 9-րդ դասարանի դասագրքի վերջին գլուխները խիստ քաղաքականացված են, արտացոլում են ներկայիս իշխանության՝ՔՊ-ի տեսակետը, եւ իզուր է ԿԳՄՍ նախարարը փորձում դա հերքել: Լրագրողների հանդեպ կոպիտ մեծամիտ վերաբերմունքը, որը հատուկ է ՔՊ ներկայիս վերնախավին, իհարկե, ոչ մի արդարացում չունի: Ապացուցելու համար, որ ասուլիսում լրագրողի հարցը միանգամայն «լեգիտիմ» էր, կարելի է անել հետեւյալ վարժությունը: Երբ տեղի ունենա … Read more

Մարկոս Գրիգորյանի՝ անմխիթար վիճակում գտնվող բրոնզաձույլ քանդակի փոխարեն՝ այժմ մարմարե քանդակ

Տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում (Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի տարածքում) հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան: Վերջինիս դռները դեռեւս փակ են: Նաեւ հայտարարվեց, որ այս տարի նշվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը: Ու թեեւ տարին արդեն ավարտվում է, պետական մակարդակով դեռեւս … Read more

Նախարարը խախտում չտեսավ Փաշինյանի գրառումը կիսած տնօրենի պահվածքում, մյուսներին սպառնաց ընդհուպ ազատել աշխատանքից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի մասին, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու մասին գրառումով, բայց տնօրենը որեւէ նկատողություն չի ստացել, քաղաքապետարանն էլ որեւէ խախտում նրա գործողություններում չէր տեսել: «Մենք խոսում ենք Հանրակրթության օրենքի կարգավորման մասին, որտեղ հստակ ամրագրված է, եւ … Read more

Բուհերում թափուր տեղերի թեման շատ է շահարկվում. Ժաննա Անդրեասյան

«Այս պահին քոլեջներում ընդունելության արդյունքների վերջնական ամփոփման փուլում ենք, որովհետեւ քոլեջներում ընդունելության գործընթացն ավելի ուշ ժամկետում է իրականացվում: Բայց առանց լրացուցիչ փուլը հաշվի առնելու՝ ասեմ, որ արդեն իսկ լավ ցուցանիշներ են գրանցվել, քան նախորդ տարի, մասնավորապես միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, մինչդեռ անցյալ տարի առաջին … Read more

Մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի. Նախարարը՝ բացակայող դասագրքերի մասին

«Երբ 2023թ առաջին անգամ գնացինք նոր դասագրքերի տպագրության՝ նոր բովանդակության, մեր երկրում ավելի քան 15 տարի նման պրոցես չէր եղել, այդ տրամաբանության մեջ նոր դասագրքեր չէին ստեղծվել, մենք ընդամենը ունեինք գործող դասագրքերի վերահրատարակություններ»,-Մատենադարանում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Լավ դասագիրք ստեղծելու համար համապատասխան կարողություններ են պետք: Այս տարի … Read more

Ամեն 100 հավակնորդից 5-ն է հաղթահարում եւ նշանակվում. ԿԳՄՍ նախարարը տնօրենների թափուր հաստիքների մասին

«Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի եւ ամբողջ տարին ակտիվորեն խրախուսում էինք տարբեր քննարկումներ, աշխատաժողովներ, փառատոներ, նախագծային աշխատանքների ներկայացումներ: Տարվա արդյունքներն ամփոփելով՝ տեսնում ենք, որ իսկապես լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել»,-Մատենադարանում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին … Read more

Նախարարությունից խոստանում են՝ «Հայաստանի պատմություն» առարկայի դասագիրքը առցանց հասանելի կլինի առաջիկա օրերին

Aravot.am-ը գրել էր, որ թեեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 1-ից դպրոց է մտնելու Մասնակցային դպրոցի «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը,սակայն այն դեռեւս տեղադրված չէ Պաշարների շտեմարանում եւ ԴՇՀ (դասագրքերի շրջանառու հիմնադրամի) կայքում: Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե ի վերջո ե՞րբ են պատրաստվում դասագիրքը տեղադրել առցանց հարթակում: «9-րդ … Read more

Չի կարող բացահայտ կեղծիքն ու խաբեությունը ներկայանալ որպես ճշմարտություն

Բաց նամակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Մեծարգո՛ նախարար, ես՝ Վալենտին Խաչատրյանս, 2012-2024 թթ․աշխատել եմ Պոլիտեխնիկական համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի ամբիոնում նախ որպես ասիստենտ, ապա 2016 թվականից՝ որպես դոցենտ։ 2017-2018 ուստարվա սկզբին նշված կենտրոնի տնօրեն, միաժամանակ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը ամբիոնի դասախոսներիս է տրամադրել իր և համահեղինակ Անահիտ Մարտիրոսյանի կազմած «Հայոց լեզու» ուսումնական … Read more