🎥 Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։ «Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։ Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը … Read more

🎥 Ման Սիթին կրկին թանկարժեք միավորներ կորցրեց, Չելսին չհաղթեց հինգերորդ անընդմեջ խաղում, այլ արդյունքներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Բրայթոնին»․ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (1-1)։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեցին տանտերերը․ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ խփելով իր 150-րդ գոլը «քաղաքայինների» կազմում։ «Ճայերը» պատասխան գնդակ խփեցին 60-րդ րոպեին, երբ հաշիվը հավասարեցրեց Կաուրու Միտոման։ Այսպիսով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ խաղն անընդմեջ ավարտեց ոչ-ոքի։ … Read more

🎥 Իսպանիայի Սուպերգավաթ․ Բարսելոնան ջախջախեց Բիլբաոյին՝ դուրս գալով եզրափակիչ

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)։ Կատալոնական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։ Այսպիսով «Կապտանռնագույնները» չորրորդ տարին անընդմեջ դուրս եկան Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ … Read more

Ո՞րն է Ստանկովիչի դիրքորոշումը Թիկնիզյանի հարցում. գործակալը փակագծեր է բացում

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի ապագայի և թիմի նոր գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ նրա հարաբերությունների մասին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը», սակայն գործակալը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերային խոսակցությունները՝ շեշտը դնելով ներկայիս ակումբում Թիկնիզյանի կարգավիճակի վրա։ «Նաիրն այժմ հավաքների է մասնակցում։ Նա … Read more

Լիոնել Մեսսի. Կյանքը Մայամիում, չկայացած տեղափոխությունը Ռիվեր Փլեյթ և կարոտը հայրենի Ռոսարիոյի հանդեպ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ole-ին տված հարցազրույցում (հղում անելով LUZU TV-ին) անկեղծացել է իր ներկայիս կյանքի, անցյալի դժվարությունների և հայրենի քաղաքի հանդեպ ունեցած զգացմունքների մասին։ Խոսելով ԱՄՆ տեղափոխվելուց հետո իր կենսակերպի մասին՝ Մեսսին նշել է տարբերությունը Բարսելոնայի հետ։ «Ընտանիքիս հետ ապրում ենք Մայամիի ավելի խաղաղ հատվածում։ Այստեղ կյանքն ընթանում է ամերիկյան … Read more

Իմ աչքերում նրանք համաշխարհային մակարդակի են. նոր մարզիչը վստահում է Չելսիի երիտասարդներին

Լիամ Ռոսենիորը քաջ գիտակցում է, թե ինչ է ակնկալվում «Չելսիի» գլխավոր մարզչից, այդ իսկ պատճառով հպարտությամբ և ոգևորությամբ է ստանձնել այս պաշտոնը։ Իր առաջին ընդարձակ հարցազրույցում նա բացատրում է, թե ինչ կարող են սպասել երկրպագուները նոր «Չելսիից», կարևորում է ֆուտբոլիստների հետ սերտ կապի ստեղծումը և ակումբի ավանդույթներն ու արժեքները պահպանելու անհրաժեշտությունը։ — Լիամ, նախևառաջ՝ բարի … Read more

Ապահովել ենք  334.3 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ նախագահ

Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները: Ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ միասին կարողացանք պահպանել հարկային եկամուտների կայուն երկնիշ աճը՝ տարին ավարտելով բարձր արդյունքներով: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում: «Այսպես, 2025 թ. ընթացքում հարկ վճարողների հետ ապահովել ենք 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական … Read more

Strategy ընկերությունը հայտնել է ևս 116,3 մլն դոլարի բիթքոյնների գնման մասին

Strategy ընկերությունը (նախկինում՝ MicroStrategy, բորսայական նշանը՝ MSTR) հայտնել է, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել 1 287 բիթքոյն՝ ընդհանուր առմամբ 116,3 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Հունվարի 5-ի դրությամբ Strategy-ի հաշվեկշռում առկա է 673 783 բիթքոյն, ինչը կազմում է բիթքոյնի ընդհանուր էմիսիայի ավելի քան 3%-ը։ 2020 թվականից ի վեր ընկերությունը դրանց … Read more

Պաշտոնական. Նորբերտո Բալեկյանը նոր ակումբ է գտել — Armsport.am

«Բոկա Խունիորսը» համաձայնության է եկել երեք ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որոնք կարիերան կշարունակեն «Խիմնասիա դե Մենդոսայում»: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը: Բալեկյանը և թիմակիցները նոր ակումբին կմիանան մեկ տարի ժամկետով՝ 2026 թվականի մրցաշրջանում խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: «Խիմնասիա դե Մենդոսան» այս տարի հանդես է գալու Արգենտինայի բարձրագույն խմբում՝ 2025-ին գրանցած … Read more

Փոփոխություններ ՄՅՈւ-ի մարզչական շտաբում. Ֆլետչերը ստանձնում է ղեկը, Էվանսը՝ օգնում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «կարմիր սատանաներին» դուրս կբերի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարնլիի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 7-ին։ Ֆլետչերի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվել է ակումբի նախկին պաշտպան Ջոնի Էվանսը։ 38-ամյա հյուսիսիռլանդացին դեկտեմբերին լքել էր ակումբի վարձակալության և խաղացողների … Read more