«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցման փորձ

Ապրիլի 09-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով: «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ կալանավորված Դավիթ Մինասյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը … Read more

«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում»․ Վեդիի քպ-ական համայնքապետը Դավիթ Մինասյանի մասին

Վեդի համայնքի քպ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի և դպրոցական տղաների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով եղբայրներից մեկի կալանավորման վերաբերյալ։ «18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։ Вот какая доля хулиганчика»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, … Read more

Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. անգամ չեն սպասել, որ մայրը բժշկական փաստաթղթեր ներկայացնի

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը և Լուսինե Մարտիրոսյանը, ովքեր Էջմիածին ԲԿ-ում են։ Նրանց փոխանցմամբ՝ անգամ հիվանդությունների մասին փաստաթղթերին չեն սպասել՝ ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը

Այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատապարտյալները կարողանում են շատ արագ կտրել սավանը, ապա փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները … Read more

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. դատապարտյալները հացադուլ են հայտարարել

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին … Read more

Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի հետ։ Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։ Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Խաչիկ Գալստյանը ԵՊՀ լսարանում գտնվելու փոխարեն բանտում է․ Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ: Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նարեկ Սամսոնյան. Հիմա արդեն գիտենք, թե Անահիտ Մանասյանից բացի էլ ովքեր են պատասխանատու ՄԻՊ կառույցի կործանման և իշխանահաճո սանիտարի վերածվելու համար

Հացադուլ, օր 13-րդ. ռեժիմի ՄԻՊ-ի մասին Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Հունվարի 19-ին «ՄԻՊ» գրասենյակի առաջ իրականացված ակցիայի ընթացքում իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու օժտված, իսկ մերօրյա իրականության մեջ ռեժիմի ՄԻՊ-ը դարձած կառույցից վերև բարձրանալու և խնդրի շուրջ հանդիպելու առաջարկ են արել մեր թիմի ներկայացուցիչներին։ Հանդիպման բովանդակությանը ծանոթանալուց հետո, անկեղծ ասած, զարմանալու քիչ առիթներ ունեցա, բայց … Read more

Հացադուլ, օր 11-րդ. երեկվա մասին. Նարեկ Սամսոնյան

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր լրանում է հացադուլի մեջ գտնվելուս 11-րդ օրը և, փառք Աստծո, օրգանիզմս դեռ թույլ է տալիս ամեն օր հաղորդակցվելու մասին տվածս խոստումն իրականացնել։ Այսօր հնարավորինս կարճ կլինեմ, ընդամենը տեղեկատվություն կտամ ձեզ երեկվա իրավիճակի հետ կապված։ Երեկ առավոտյան կրծքավանդակիս շրջանում սեղմող ցավեր և շնչարգելություն ունեի, ինչն այդքան էլ լավ նախանշան չէր։ Քանի … Read more