Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է, գրում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արշակ Մեխրիյանի … Read more

3-ամյա երեխան խորովածի մանղալը քաշել է, գցել վրան. նրան ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց. shamshyan.com

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ըստ shamshyan.com-ի՝ տեղում պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները … Read more

Երևանում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել, ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 16։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել է ընկել կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև մասամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական … Read more

Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը

Այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատապարտյալները կարողանում են շատ արագ կտրել սավանը, ապա փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները … Read more

Մեկ շաբաթում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ

26 Հունվարի, 2026 Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը. «Հունվարի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ … Read more