Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել որպես լռեցնելու գործիք

Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել՝ որպես քաղաքական հակառակորդների «ձեռքերը կապելու», քննադատներին լռեցնելու գործիք։ Պետք է անընդհատ հիշեցնել հանրությանը, որ տնային կալանքը նույնպես կալանք է, իսկ քաղաքական մոտիվներով տնային կալանքի տակ հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են։  Վերջին տարիներին տնային կալանքը դարձել է, այսպես կոչված, smart («խելացի», կետային, ծածուկ) բռնաճնշումների գործիք, որով նիկոլապետությունը կարողանում է որոշ ժամանակով … Read more

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց – Live News

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-գրել է նա: Հիշեցնենք՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝«Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց … Read more

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի խափանման միջոցը փոխվել է․ փաստաբան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է 2025 թ. դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Հակակոռուպցիոն կոմիտեից … Read more

Խաչիկ Գալստյանը ԵՊՀ լսարանում գտնվելու փոխարեն բանտում է․ Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ: Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է գրել, որտեղ ասվում է․ «Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով. Երախտավորը տխրել է սաստիկ,Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.Թախծում է գունդը հրեշտակների,Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.Ողբերի մեջ է զորքը վերնական,Ստորինները բերկրում … Read more

Այս իշխանություններից ազատվելու բանաձեւը. Խաչիկ Գալստյանը այն ներկայացրել է բանտից հղված ուղերձում

«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում՝ խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։ Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների … Read more

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանում ովքե՞ր են բանտում նստած՝ քաղաքական գործիչներ, սրբազաններ, լրագրողներ»․ ցույց ԵՄ գրասենյակի մոտ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։ Ցույցի կազմակերպիչները «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նամակ փոխանցեցին ԵՄ պատվիրակությանը, որում հիմնավորումներ են ներկայացվում, որ կալանքն անհիմն է։ Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը կալանավորվել են … Read more

«Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». Վաղարշապատում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության անդամի նկարները

Հունվար 20,2026 14:40 «Ազգային ճակատ». Վաղարշապատի տարբեր հատվածներում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, քաղբանտարկյալ Արամ Քոչարյանի նկարները։ Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվեց։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more

Դատարանը որոշեց․ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Դատարանը որոշեց՝ կալանք՝ երկու ամիս ժամկետով»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա նշեց, որ դատարանի որոշումը համարում են անարդար․ «Բողոքարկվելու է սահմանված ժամկետով։ Պարոն Գալստյանը փոխանցել է, որ իր համար պատիվ է Նիկոլի իշխանության ժամանակահատվածում լինել բռնաճնշումների տակ։ Ինքը պինդ է, և այն բոլոր համոզմունքները, … Read more

Ամանորի նախաշեմին Նիկոլ Փաշինյանը թարմացնում է հետապնդվողների ցուցակը․ «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի ու մյուս անձանց ձերբակալությունների հետ կապված։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստանը պետք է լինի այնպիսի պետություն, որտեղ քաղաքական իշխանության հովանավորությամբ ՀՀ քրեական օրենսգիրքն ու քրեական հետապնդման համակարգը չեն օգտագործվում քաղաքական իշխանության շահերի համար, մահակ չեն դառնում ընդդիմացողների գլխին։ Անկհայտ … Read more