Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվել – Live News

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին: Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով: Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին: Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են … Read more

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. դատապարտյալները հացադուլ են հայտարարել

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին … Read more