Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի … Read more

Դավիթ Մինասյանի առողջական վիճակը լավ չէ. նիստը չի կայանա – Live News

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված, ավելի ուշ ազատ արձակված Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը չի կայանալու։ Այս մասին գրում է «Արմլուր»-ն ու մանրամասնում, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատ է, և նրան այդ կարգավիճակով դատարան չեն կարող բերել։Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության … Read more

Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով մի խումբ կանայք նստացույց են սկսել

Այսօրվանից մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 17-ը, առավոտյան 11։00- 20։00-ը։ Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ապրիլի 17-ին կայանալու է Դավիթի գործով նիստ, նստացույց անող մայրերը հույս ունեն, այդ օրը … Read more

Դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է հատկապես երիտասարդներին. Արման Թաթոյան

«Ակնհայտ է, որ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին, նրանց ծնողներին: Ուզում են ցույց տալ, թե ինչ են նշանակում «քաղաքացիական կամ քաղաքական գործողությունները» իշխանության դեմ՝ այսինքն՝ ինչ գին կարժենան մարդկանց համար»,-գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա ընդգծում է՝ ՔՊ-ի դեպքում գործում է լրիվ այլ … Read more

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբանն ահազանգում է

18-ամյա, 12-րդ դասարանի կալանավորված աշակերտ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ահազանգում է շարունակվող խատումների մասին։ Նա գրում է. «Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00: Ի դեպ, մինչ այս պահը չենք … Read more

Այսօրվանից մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ 18-ամյա Դավիթի ազատության պահանջով. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։ Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։ Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։ … Read more

Դավիթ Մինասյանն ստացել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. փաստաբան

«Բժշկական հետազոտությունների արդյունքում  18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։ Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,-գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ տարածված կադրերում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում Դավիթին։

18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև․․․ հսկող դատախազը

Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև… հսկող դատախազը։ Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը, ո՛չ, ի վնաս է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

18-ամյա տղաների գործով երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից – Live News

Քննչական կոմիտի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ապրիլի 7-ին աշխատանքից ազատվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։ Նշվում է, որ աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել իր գրավոր դիմումը։ Նա Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի … Read more

Եկեք այսօր Ս․Պատարագին շարունակենք աղոթել Դավիթի համար․ Սամվել դպիր Գրիգորյան

ԵՐԱՆԻ՜ ՈՂՈՐՄԱԾՆԵՐԻՆ Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․ Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետի՜ս: Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին` վերևից մինչև ներքև. Դուք այսօր միգուցե կմասնակցեք Ս.Պատարագի: Հիշե՛ք, որ Պատարագը նախևառաջ … Read more