ԶՈւ-երում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են հետևողական լուծումներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության … Read more

Զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է. ՄԻՊ – Live News

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել տիկին Ալեքսանյանին` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում իրավունքների պաշտպանության հարցում իր կողմից իրականացվող կարևոր գործունեության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք … Read more

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։ «Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման … Read more

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վերաբերյալ

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման … Read more

Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի … Read more

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։ Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց … Read more

Փաշինյանի խոսույթն ընդունելի՞ է. հարց ՄԻՊ–ին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արթուր Օսիպյանին՝ նրան մտահոգող հարցերին ծանոթանալու նպատակով, սակայն նա սկզբում հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Հիշեցնենք, որ Օսիպյանը կալանավորվել էր վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո և այժմ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից։ … Read more

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված․ Անահիտ Մանասյան • Tribune.am

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են … Read more

Փաշինյանի ատելության քարոզից հետո ՄԻՊԸ կոչ է անում բացառել ատելություն տարածող ցանկացած խոսույթ

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ … Read more