Խաչիկ Գալստյանը ԵՊՀ լսարանում գտնվելու փոխարեն բանտում է․ Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ: Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում:

Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment