«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. դատապարտյալները հացադուլ են հայտարարել

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Ըստ տեղեկությունների, մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։ Ըստ կալանավորների, նա տևական ժամանակ ահազանգել է իր առողջական խնդիրների մասին:

Այս տարվա ընթացքում 2-րդ մահն է արձանագրվում դատապարտյալների շրջանում:

Leave a Comment