Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. անգամ չեն սպասել, որ մայրը բժշկական փաստաթղթեր ներկայացնի

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը և Լուսինե Մարտիրոսյանը, ովքեր Էջմիածին ԲԿ-ում են։ Նրանց փոխանցմամբ՝ անգամ հիվանդությունների մասին փաստաթղթերին չեն սպասել՝ ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

Դավիթի միակ հարցն էր՝ «ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՝ ոչ»․ փաստաբան

  «Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավվել էր։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է՝ «ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե՝ ոչ», որի պատասխանը ես չունեմ և որի պատասխանը ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից … Read more

Տարել են ի՞նչ անեն․ երեխեքին մշակեն, ճնշեն, հետո նոր թողնե՞ն պաշտպանները ներս մտնեն․ փաստաբան 

Պաշտպանները կանգնած են քննչականի դռան դիմաց և դռները փակ են, պաշտպաններին էլ ներս չեն թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա Եկեղեցու բակում ձերբակալված երիտասարդներից մեկի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Երեխեքին տարել են, հիմա ի՞նչ են ուզում անել, եթե նրանք ունեն ներգրավված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են … Read more