Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

12 Սեպտեմբերի, 2026 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՄ ՄԻՊ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆՕրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և այլ իրավունքների հարցերով Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների … Read more

Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ

Օգոստոսի 30-ին՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանի Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ուշադրություն հրավիրելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման, նրանց ընտանիքների՝ հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև տարիներ շարունակ … Read more

ՄԻՊ-ը հորդորում է չհրապարակել օրեր առաջ հայտնաբերված նորածնի լուսանկարներն ու անձնական տվյալները

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն: Այս մասին գրել Է ՄԻՊ-ը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում: Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների … Read more

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ … Read more

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։ «Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման … Read more

ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է Արեգնազ Մանուկյանին – Live News

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ:  Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը։ Առանձնազրույցի … Read more

Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու հարցում․ ՄԻՊ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների … Read more

ՄԻՊ-ն ու Առուշանյանը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ … Read more

ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են … Read more