Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ, հետո և դեռևս շարունակվում են. Արաղչի

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ և հետո և դեռևս շարունակվում են, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al AJazeera-ին տված ահրցազրույցում։ Նա ասել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Վաշինգտոնի հետ քննարկված գաղափարները։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, սակայն հավասար հիմունքներով: Հիշեցնենք, որ Թրամփը … Read more

ԱՄՆ ռազմական նախարարը հայտարարել է, որ բանակը կազատվի «զգեստով տղաներից» – Live News

ԱՄՆ բանակում այլևս «զգեստներով տղաներ» չեն լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը՝ Տեխասի Lockheed Martin-ի օբյեկտում ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք ուզում ենք ազատվել շեղող գործոններից և վատնումներից։ Այլևս ոչ մի DEI (Ներառման, բազմազանության և հավասարության նախարարություն), ոչ մի այլ մի քանի զգեստներով տղաներ», – ասել է նախարարը։ Ըստ նրա, ԱՄՆ նախորդ … Read more

Կասեցվել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի էջում: «Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/bJyNR»,- նշված է գրառման մեջ:

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով

13 Հունվար, 2026 10:30 ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով ցամաքային երթուղիներով գնալ Հայաստանով կամ Թուրքիայով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված արտակարգ հայտարարության մեջ։ Զգուշացման մեջ նշվում է, որ ԱՄՆ անձնագիր ունենալը կարող է հիմք հանդիսանալ Իրանի իշխանությունների կողմից կալանքի համար։ … Read more

Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային և դրան կհասնեն այս կամ այն կերպ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին՝ նա հստակեցրել է, որ այժմ ամենայն լրջությամբ չի դիտարկում Գրենլանդիան գնելու ինչ-որ ձևի հնարավորությունը: «Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, … Read more

Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը. 2

Արժանապատվությունը կյանքից էլ վեր է   Սկիզբը՝ այստեղ      Անշուշտ, հեռու եմ այն մտքից, որ վերնագրով արտահայտվածը գիտակցում է միայն տողերիս հեղինակը: Դա գիտակցում և թեև ոչ այսպիսի սրությամբ, բայց արտահայտվում են նույնիսկ Ռւսաստանում: Ահավասիկ. ՌԴ Պետդումայի պատգամավորները կոչ են արել կոշտ պատասխան տալ անպատժելիությունից, մեղմ ասած, լկտիացած ԱՄՆ-ի կողմից հունվարի 7-ին ռուսական «Marinera» … Read more

ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը: Ի թիվս այլ … Read more

Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։ Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ … Read more

Հրատապ. 2026-ին Հայաստանի վերացման սպառնալիքը մեծ է. Թրամփի CORE 5 ծրագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում