Կասեցվել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի էջում:

«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։

DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/bJyNR»,- նշված է գրառման մեջ:

Leave a Comment