Օկուպացված Արցախ այցելած Գորոնոն ՀՀ-ում է

14 Սեպտեմբերի, 2026 Հաջիևի հետ օկուպացված Արցախ այցից հետո՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է ՀՀ: Այսօր նա  «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից: Նշենք, որ Գրոնոն նաև այն պատվիրակության կազմում էր, որն այցելել էր Գանձասար, որտեղ  Ադրբեջանի նախագահի օգնական … Read more

Ստորագրվել է արձանագրություն՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։

Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ

Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։ Ռիգա նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունականան ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: 

Ռիգայում Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով

Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով: Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:  ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

1 Սեպտեմբերի, 2026 Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիների վերաբերյալ հարցերին․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով: Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ «Ազատությունը» հարցում … Read more

Քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման կարևորությունը․ Միրզոյանի այցը սահմանային կայարան

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային

24 Օգոստոսի, 2026 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։ Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի … Read more

Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում․ ԱԳՆ

11 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, … Read more

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

10 Օգոստոսի, 2026 Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը՝ Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ․ Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ … Read more