Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է – Live News

Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխարկը հուսալի ձեռքերում է։ «Вы слушали» տելեգրամյան ալիքի ուշադրությունը գրավել են  Փաշինյանի անվտանգության աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխարկը ձեռքին սպասում է Փաշինյանին, մինչ վերջինը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի լիագումար նիստին։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան • Tribune.am

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Մարտի 17-19-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում – Live News

Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կրոնական հարցերով խորհրդական պարոն Ժան-Քրիստոֆ Պոսելը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: