Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի աշխատանքը

Հունվար 15,2026 13:36 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները … Read more

Հուսով եմ՝ Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ, տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար․ Քրիստինա Քվին

«Կար որոշակի մտահոգություն, վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ վարչապետի, նրա թիմի ապագային ուղղված տեսլականի, նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության ու ներգրավվածության շնորհիվ, կարծում եմ, հիմա մենք ունենք շատ ավելի տարբեր իրավիճակ»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ … Read more

ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը: Ի թիվս այլ … Read more

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը

Հունվար 08,2026 21:12 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more