Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ, հետո և դեռևս շարունակվում են. Արաղչի

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ և հետո և դեռևս շարունակվում են, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al AJazeera-ին տված ահրցազրույցում։

Նա ասել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Վաշինգտոնի հետ քննարկված գաղափարները։

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, սակայն հավասար հիմունքներով:

Հիշեցնենք, որ Թրամփը սոցիալական էջերում գրել էր, որ  Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար:

Leave a Comment