Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 8 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Հայաստանը և ողջ աշխարհն Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ, համակ ուշադրությամբ հետևում են նաև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմին: Եվ դա լիովին հասկանալի է. ինչպես և Ուկրաինական հակամարտության արդյունքը, այնպես էլ տարածաշրջանայինի վերածված այս պատերազմի ելքն են որոշելու նոր աշխարհակարգը, ավելին՝ ոչ միայն Ուկրաինայի, … Read more

Իրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հասկացել, որ պատերազմ սկսելը սխալ էր. Արաղչի

Իրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել Իրանի իսլամական հանրապետության դեմ ագրեսիայի սխալ լինելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին X-ի իր էջում: «Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, … Read more

Արաղչին հնդիկ գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է BRICS-ի կարևորությունը կայունության հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններն ու անվտանգության մարտահրավերները։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության հարցում և կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։ Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 6 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև … Read more

Թուրքիայի օդային տարածքի խախտnւմն անընդունելի է․ Ֆիդանը Արաղչիին – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան … Read more

ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի լինի. Իրանի ԱԳ նախարար – Live News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների քննարկումը քիչ հավանական է։ Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 9-ի գիշերը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։ … Read more

Այաթոլլահ Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը. Արաղչի

Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կամրապնդի ազգային միասնությունն ու համախմբվածությունը: Այս մասին հայտարարել էԱրաղչին: «Շնորհավորում եմ Նորին Սրբությանը և Իրանի մեծ ժողովրդին Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի՝ որպես Իսլամական հեղափոխության երրորդ գերագույն առաջնորդ արժանի ընտրության կապակցությամբ։ Այս ընտրությունը երկրի ներկայիս իրավիճակում անկասկած կերաշխավորի մեր սիրելի երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կամրապնդի … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 4 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) դեռ 2 օր առաջ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել Թել Ավիվի արվարձանում գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ: «ԻՀՊԿ-ն հիպերձայնային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարված է հասցրել պաշտպանության նախարարության շենքում (Իսրայելի) և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում … Read more

ԱՄՆ-ը կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի – Live News

ԱՄՆ-ը կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «ԱՄՆ-ը հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա: «Դենա» նավը, անձնակազմի 130 անդամներով, հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում՝ առանց նախազգուշացման: Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է նախարարը:

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 3 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ    Արդեն կասկածից դուրս է, որ պատերազմի հանցագործները՝ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, բնավ չէին սպասում Իրանի պատասխանին այն ուժգնությամբ, որը ստացան Իսլամական պետությունից նրա վրա հարձակվելուց հետո: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ), ТАСС-ի այսօրվա հրապարակման  համաձայն, հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի … Read more