Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում ՀՀ-ին

Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունների համագործակցության համար՝ իրանցիների տեղափոխման հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։

Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, հատկապես՝ Ռուսաստանից և Չինաստանից ակնկալում է «հաստատուն դիրքորոշում», որը կդատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն Իսլամական Հանրապետության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում։ «Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ … Read more

Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչին քննադատել է Մակրոնին

Մակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան հարվածին: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին, որտեղ նա դատապարտում էր Իրանի՝ Քաթարում գազի արտադրության օբյեկտներին հասցված հարվածները: «Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը։ … Read more

Իրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պատերազմի ավարտ է ուզում. Արաղչի – Live News

Թեհրանը չի ձգտում կրակի դադարեցման ռեժիմի և չի հավատում դրան, այլ ցանկանում է պատերազմի դադարեցում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Մենք չենք ձգտում կրակի դադարեցման, որովհետև չենք ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի ամբողջությամբ և ընդմիշտ: Մենք չենք հավատում կրակի դադարեցմանը, մենք հավատում ենք պատերազմի ավարտին»,- հայտարարել … Read more

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից – Live News

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների: Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 8 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Հայաստանը և ողջ աշխարհն Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ, համակ ուշադրությամբ հետևում են նաև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմին: Եվ դա լիովին հասկանալի է. ինչպես և Ուկրաինական հակամարտության արդյունքը, այնպես էլ տարածաշրջանայինի վերածված այս պատերազմի ելքն են որոշելու նոր աշխարհակարգը, ավելին՝ ոչ միայն Ուկրաինայի, … Read more

Իրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հասկացել, որ պատերազմ սկսելը սխալ էր. Արաղչի

Իրանը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել Իրանի իսլամական հանրապետության դեմ ագրեսիայի սխալ լինելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին X-ի իր էջում: «Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, … Read more

Արաղչին հնդիկ գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է BRICS-ի կարևորությունը կայունության հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններն ու անվտանգության մարտահրավերները։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության հարցում և կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։ Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 6 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև … Read more

Թուրքիայի օդային տարածքի խախտnւմն անընդունելի է․ Ֆիդանը Արաղչիին – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան … Read more