Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին – Live News

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։ Սուբրամանյամ Ջայշանկարը համապատասխան գրառում է կատարել X սոցիալական ցանցում։ «Շնորհակալություն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից, Հայաստանի միջոցով, Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար»,- գրել է նա։

Արաղչին հնդիկ գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է BRICS-ի կարևորությունը կայունության հարցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններն ու անվտանգության մարտահրավերները։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության հարցում և կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։ Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների … Read more