ԱՄՆ-ի հետ հրադադարը թեև փխրուն է, բայց պահպանվում է. Արաղչի – Live News

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի հետ կնքված հրադադարը, թեև փխրուն է, բայց պահպանվում է, և դա անհրաժեշտ է դիվանագիտական ​​կարգավորման հնարավորություն տալու համար։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ինչպես բոլորդ գիտեք, մենք ներկայումս հրադադար ունենք: Չնայած այն փխրուն է, մենք փորձում ենք պահպանել այն՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու գտնել դիվանագիտական ​​և … Read more

Պեկինը մշտապես սատարում է Իրանի ինքնիշխանությանը. Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Պեկինը մշտապես սատարում է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և ազգային արժանապատվության պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անհրաժեշտ է հարգել և պաշտպանել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և օրինական իրավունքները՝ որպես Հորմուզի նեղուցի ափին գտնվող պետություն: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նավագնացության ազատությունն ու … Read more

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում ՀՀ-ին

Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունների համագործակցության համար՝ իրանցիների տեղափոխման հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։

Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ քննարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրությունը՝ հաշվի առնելով Ժնևում ամերիկա-իրանական շփումների արդյունքները: Այս մասին հաղորդել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ «Փետրվարի 20-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի … Read more

Ստամբուլում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները – Live News

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու և ռազմական բախումից խուսափելու ավելի լայն տարածաշրջանային ջանքերի շրջանակներում։ «Բանակցությունները տեղի են ունենում … Read more

Ավելի քան 3000 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով․ Իրանի ԱԳ նախարար

23 Հունվարի, 2026 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է 3,117 մարդ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ զոհերի թիվը գերազանցում է 20,000-ը։