Փաշինյանը Սաղմոսով պատասխանեց իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, 10 եպիսկոպոսների հետ որպես ՀՀ վարչապետ հայտարարության տեքստ ստորագրելուց հետո իրավաբաններն ասում են, որ Փաշինյանը սահմանադրական կարգ է խախտել, եւ նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում։ «Ես հիմա որպես վարչապետ եմ ձեր առջեւ կանգնած, բայց ես քաղաքացի՞ չեմ, ես քաղաքացի եմ նաեւ։ … Read more

«Հայրենատեր մարդկանց շնորհավորում եմ և մաղթում չարիքից զերծ Հայաստան»․ Բագրատ Սրբազանը՝ դատարանի դահլիճում

Բագրատ Սրբազանը ջերմ ողջունեց դատական նիստերի դահլիճում հավաքվածներին՝ օդային համբույրներով․ ընթանում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Մինչ նախագահող դատավորի՝ դահլիճ մուտք գործելը Բագրատ սրբազանը հնչեցրեց շարականներ ու Հրաժարիմքը։ Այնուհետև ջերմ ողջունեց դահլիճում հավաքվածներին՝ … Read more

«ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, դրա համար էլ քաղաքացիներն ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում ու Երեւանի համայնքներում հոսանքազրկումներ արձանագրվեցին։ Հարցին՝ արդեն մոտ կես տարի է՝ ՀԵՑ-ը խլել են գործարար Սամվել Կարապետյանից, ինչո՞ւ աշխատանք չեն տարել, որ հոսանքազրկումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այն փաստը, որ եղել են մարդիկ, … Read more

Փաշինյանը խուսափեց հարցերից՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին Ադրբեջանի ասպատակություններից, եւ ի՞նչ կանի, եթե վեհափառը միջազգային դատարան ներկայացրած հայցերը հետ չվերցնի

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին փրկել Ադրբեջանի ասպատակություններից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եկեղեցու «բարենորոգման ու փրկության» ծրագիր է իրականացնում։ Զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները Արցախի տարածքում ամենօրյա ռեժիմով ոչնչացնում, պղծում կամ յուրացնում են հայկական հազարամյա վանքերն ու եկեղեցիները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանին հարցրինք՝ չի … Read more

Ահա այսպես քայլ առ քայլ մեր աչքի առաջ և մեր թողտվությամբ առաջացավ այս  նողկալի աղանդը, որը սպառնում է ոչնչացնել հայի ինքնությունը․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մտածում էինք, որ մենք ազգային պետություն ունենք։ Սակայն շատ շուտ պարզ դարձավ, որ մեր իմացած պետությունը ամենևին ազգային չէ, ավելին, հետզհետե ավելի ցայտուն էին նշմարվում նրա ապազգային ու հակաեկեղեցական նկրտումները, որոնցից ամենաակնհայտը դարձավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից դուրս բերելը և հրապարակայնորեն Հայ Եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։ Մենք … Read more

«Բարձր գները հասցեագրելու փոխարեն Թրամփը սպառնում է մեր դաշնակիցներին եւ վտանգում մեր զինվորներին». սենատորները փորձում են կանխել Թրամփի հնարավոր ներխուժումը Գրենլանդիա

«Ես օրենքի փոփոխություն եմ առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ Կոնգրեսը ֆինանսապես չի սատարի Գրենլանդիայում ապօրինի եւ անպետք ռազմական գործողության, որը միայն նպատակ ունի հագեցնելու բռնապետ դառնալու իղձ ունեցողի իշխանատենչ էգոն»։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Արիզոնան ներկայացնող Ռուբեն Գայեգոն՝ ընդդիմանալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի Թագավորությանը պատկանող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու մտադրությանը։ … Read more

Ի՞նչ կարելի է սպասել երկրին հակառակ կողմից նայող առաջնորդից, որը հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ Քրիստոսին ինքը մենակ էր թողել

Իրանի Իսլամական Հանրապետությունում և այլ պետություններում տեղի ունեցող իրադարձություններին հայաստանյան տեղեկատվական դաշտը շատ պասիվ է արձագանքում։ Փոխարենը լրահոսը ծանրաբեռնված է ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված հակաեղեցական գործողություններին վերաբերող բազմաթիվ լուսաբանումներով ու մեկնաբանություններով։ Հայրենադավների ու եղբայրադավների սրբապիղծ գործողություններին հակահարված տալուն պատրաստ լինելով հանդերձ՝ չպետք է անտեսենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող միջազգային քաղաքական օրակարգերը։ Մեր քաղաքական վերլուծաբանները, տնտեսագետները, … Read more

Դրսում չփնտրենք «բարոյականության խարիսխներ»

Մեծ տերությունների «հումանիզմին» հավատալը միամտություն է Երբ ես գրում էի, որ ԱՄՆ-ն նույնքան իրավունք չուներ հարձակվելու Վենեսուելայի վրա, որքան Ռուսաստանը՝ Ուկրաինայի վրա, ես կանխատեսում էի, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայ երկրպագուները կսկսեն ինձ հետ վիճել ու կպնդեն, որ իրենց հավանած երկիրը արդար է, ճիշտ է վարվել, իսկ չհավանածը՝ սխալ: Այդ կանխատեսումն իրականացավ, եւ այնպես ստացվեց, … Read more

Սիրելի հոգևոր հայրեր, դուք առաջնագծում եք, ձեր թիկունքն ամուր է, մի՛ վախեցեք․ Գենադի Մնացականյան

Այսօր Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի տարածքում գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում տեղի է ունեցել հերթական սրբապղծությունը։ Ընդ որում` դրա մասին հայտարարվել էր նախապես, այսինքն, յուրահատուկ  հոգևոր մենամարտ էր հայտարարվել։ Գործող հոգևորականները խիզախություն ունեցել են «մարտի դաշտ» գնալու, սակայն, կներեք, բայց խիզախություն չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ «Չէինք ուզում որևէ մեկի քթից արյուն … Read more

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքի որոշման հրապարակումը

Հունվար 05,2026 18:46 Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ այն հրապարակվելու է այսօր՝ հունվարի 5-ին։ Թե ի՞նչ պատճառով է հետաձգվել որոշման հրապարակումը՝ Արսեն Բաբայանը տեղյակ չէր։ Նա նաեւ … Read more