Սրբազանները փակեցին Վեհափառ Հայրապետի առաջարկած վերադարձի բաց դուռը և, հետևաբար, վերահաստատեցին իրենց եղբայրադավ ընթացքը. Գենադի Մնացականյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտնի տասը եպիսկոպոսները երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի մոտ էին գնացել և ինչ-որ թղթի վրա մռայլ դեմքերով խզբզում էին։ Վարչապետն էլ ինչ-որ տեքստ բարբաջելուց հետո ուրախ-ուրախ հայտարարեց, որ, վերջ, Եկեղեցու բարեփոխման գործընթացը սկսված է, այլ խոսքով, սկսվեց « Եկեղեցին բարեփոխելը նորաձև է» գործընթացը։ Այդ, ըստ իս, իրենց համար ճակատագրական քայլով, սրբազանները … Read more

Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումը նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է․ Արի Անդրանիկյան

Մոնրոյի դոկտրինը կորցրել է իր արդիականությունը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ» գրքի հեղինակ Արի Անդրանիկյանը՝ մեկնաբանելով Վենեսուելա ամերիկյան ներխուժումը հիմնավորելու համար նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի հիշատակումը։   Մոնրոյի դոկտրինը կիրառվում է 1823-ից Մոնրոյի դոկտրինը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնադրույթ է դարձել 1823 թվականին՝ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պաշտոնավարման օրոք։ Ըստ այդ … Read more

Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան

«Ես կարծում եմ այդտեղ ուղիղ զուգահեռներ անցկացնել պետք չէ, որովհետեւ իրավիճակները տարբեր են: Ընդհանուր նմանությունն այն է, որ երկու գերտերություններ փորձում են իրենց անմիջական ներկայությամբ, ինչպես իրենք են համարում, իրենց ազդեցության գոտում թույլ չտալ այլ ազդեցություններ։ Իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից, նման բաներն իմ պատկերացմամբ, անընդունելի են, բայց նորություն չէ այն, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները ուժով են … Read more

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն, ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է: Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր … Read more

Վարչապետի կամքին տուրք տալով Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում. Գենադի Մնացականյան

Բազում անգամներ և բազմաթիվ մասնագետների կողմից բացատրվել է Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում որևէ հատված զեղչելու անթույլատրելիության մասին։ Բացատրվել է, որ նման դեպքերում Սուրբ և Անմահ Պատարագը անարգվում է, իսկ անարգվողը մեծագույն անեծքի ու մեղքի տակ է հայտնվում։ Եւ ո՛չ միայն Պատարագիչ հոգևորականին է այդ նզովքն ու մեղքը վերաբերում, այլ նաև նրանց, ովքեր իրենց ներկայությամբ … Read more

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր աուդիտորիաներում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծություն քաղաքականություն:Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում … Read more

Վրեժ Դուրգարյանը միջնակարգ կրթության դիպլոմո՞վ է աշխատանքի տեղավորվել թատրոնում

Հունվար 03,2026 15:45 Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում իշխանության աջակիցների ու ՔՊ-ական պաշտոնյաների գրոհից հետո հանրությանը հայտնի դարձած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի օգնական-զարմիկ Վրեժ Դուրգարյանի կրթության մասին Aravot.am-ը մի շարք նամակներ է ստացել: Մասնավորապես, որ Վրեժ Դուրգարյանը թատրոնի ղեկավար կազմում է հայտնվել միջնակարգ կրթության դիպլոմով: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց թատրոնից: … Read more

Ինտերակտիվ աշխատարաններ քրեակատարողական հիմնարկներում․ թեման այս անգամ ՄԻԱՎ-ն էր (ֆոտոշարք)

Հայաստանում իրականացված տարբեր ուսումնասիրությունները պարզել են, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ բնակչության մեծ մասի շրջանում իրազեկվածության մակարդակը դեռ ցածր է։ Արդյունքում, մասնավորապես, կալանավայրերում պատիժ կրող ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռ ենթարկվում են խարանի եւ խտրականության։ Այս պահին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 32 է։ Նրանք բոլորն էլ ստանում են հակառետրովիրուսային բուժում։ Իրազեկվածության բարձրացման նպատակով, … Read more

Վեհափառ Հայրապետը վերադարձի դուռը բաց է պահում․ Գենադի Մնացականյան

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հասցեատերը Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդն է։ Կարևոր է, որպեսզի այն ոչ թե մեխանիկորեն ընթերցել կամ ունկնդրել, այլ խորհել այնտեղ բարձրաձայնված լրջագույն մարտահրավերների և հորդորների մասին, որոնցից ես միայն մեկին եմ ուզում անդրադառնալ։   Իր ուղերձում Վեհափառ Հայրապետը նշեց, որ․ «Տարեմուտը հրավեր է դադարեցնելու եղբայրադավության քայլերը»։ … Read more

Երազանքը՝ ազատություն․ տարեմուտը՝ Գորիսի բանտում (ֆոտոշարք)

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պատիժ կրող անձինք հուզմունքով, սպասումով ու կարոտով են ակնդրում գորիսեցի երաժիշտներ Հենրիկ Տեր-Ստեփանյանի, Նարեկ Սարգսյանի ու Վախթանգ Մարտիրոսյանի կատարումները։ Բանտային առօրյան արդեն  երրորդ տարին՝  «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն է փորձել հետաքրքիր դարձնել՝  կամուրջ ստեղծելով ազատության ու անազատության մեջ գտնվողների միջեւ։  Իհարկե, կազմակերպության այս նախաձեռնությանը  աջակցել են Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիանի … Read more