Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման լուրը

Հաստատում եմ իմ դատապարտման լուրը, այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ»։ Նշենք, որ Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։

Եթե ձեր թիրախը Լևոն Քոչարյանը չէր, ճանապարհն ինչո՞ւ չբացվեց․ Կոչուբաևը՝ վկա ոստիկանին

  Երեկ՝ հունիսի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում որպես վկա հարցաքննվել է ոստիկանության ծառայակից Միքայել Այվազյանը, որն իրադարձությունների ժամանակ եղել է վաշտի հրամանատար։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է ուժային մեթոդների կիրառման պայմաններում անցնի. փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իրավական պետության և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքների պահպանման տեսանկյունից։ Մեղադրանքի հիմքում դրվել է ընտրողների ազատ կամքի վրա ենթադրյալ ազդեցություն գործադրելու և բարեգործության արգելքի հնարավոր խախտման վարկածը։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, … Read more

Էջմիածնում փաստաբանին թույլ չեն տվել մտնել կալանավայր 

11 Փետրվարի, 2026     Վաղարշապատում կալանավորվածների փաստաբանին թույլ չեն տվել մտնել ժամանակավոր կալանավայր: Դեպքի վայր ժամանած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կտրականապես մերժել են նրան ներս թողնել: «Գիտենք միայն, որ խուզարկություններ են եղել։ Որոշման մեջ նկարագրված է մի անհեթեթ պատմություն, թե նրանք իբր քարոզչություն են իրականացրել և ազդել ընտրողների կարծիքի վրա։ Ես չեմ պատկերացնում, թե ուրիշ … Read more

«Հայրենատեր մարդկանց շնորհավորում եմ և մաղթում չարիքից զերծ Հայաստան»․ Բագրատ Սրբազանը՝ դատարանի դահլիճում

Բագրատ Սրբազանը ջերմ ողջունեց դատական նիստերի դահլիճում հավաքվածներին՝ օդային համբույրներով․ ընթանում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Մինչ նախագահող դատավորի՝ դահլիճ մուտք գործելը Բագրատ սրբազանը հնչեցրեց շարականներ ու Հրաժարիմքը։ Այնուհետև ջերմ ողջունեց դահլիճում հավաքվածներին՝ … Read more