ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել – Live News

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը  մայիսի 10-ին Ժնևում բանակցություններ են սկսել՝ որպես համաշխարհային տնտեսությունը խաթարող «առևտրային պատերազմը» չեզոքացնելու առաջին քայլ։ Երկու երկրների պաշտոնյաները հանդիպում են շաբաթներ շարունակ աճող լարվածության ֆոնին, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերը գերազանցել են 100 տոկոսը:

Կարմիր գայլախտ – Live News

Գայլախտի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է մայիսի 10-ին: 2025 թվականին այն նշվում է այսօր` շաբաթ օրը, ինչը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են բարձրացնել իրազեկությունն ու աջակցությունը ամբողջ համայնքում: Գայլախտի դեմ պայքարի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նվիրված է գայլախտի՝ քրոնիկ աուտոիմուն հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը, … Read more

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԱԿ մարմիններին՝ վերանայել Ադրբեջանի այս որոշումը. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը, որի մասին պաշտոնապես հայտարարել է գրասենյակի լրատվամիջոցների բաժնի ղեկավար Մեթյու Սոլթմարշը (Matthew Saltmarsh)։ 33 տարի տևած համագործակցության դադարեցումը կարող է նվազեցնել Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության … Read more

Բարի ախորժակ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի Օրը, ԿԱՐՈՂ ԷԻՐ ՄԵԶ ԽՆԱՅԵԼ… Հասմիկ Պապյանը՝ երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին

Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը բաց նամակով դիմել է երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին։ «Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ, քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման … Read more

Փալոունը ապահովում է, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը․ ANCA

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստանի և հայ-ամերիկյան համայնքի անխոնջ պաշտպանն է՝ վճռորոշ դեր խաղալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ապահովելով, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը: Ինչպես ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Փալոունը՝ նույնիսկ ընդունելով այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, մենք պետք է մշտապես զգոն լինենք։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ըստ … Read more

Когда-то 9 Мая и весь май были Временем Побед Армян… Кто заступится за могилы и памятники армян-участников и Героев СССР в Арцахе?!..

9 Мая 2025 года… 80-летие… Каждый год после 1992-го, для Армян Всего Мира день 9 Мая был – Днём Ерратона, Тройственным праздником Армян… Но вначале – пусть и только лично для меня – это был День Создания Армии Обороны НКР и День Освобождения Шуши от кавказа-татаревской оккупации. И только потом – День Великой Победы, я … Read more

Հաքերները զանգվածային հարձակում են գործում Gmail-ի վրա – Live News

Հաքերները զանգվածային կերպով հարձակում են գործում Gmail-ի վրա. նրանք կեղծել են Google-ի աջակցության ծառայությունը՝ գաղտնաբառեր գողանալու համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Հաքերները էլեկտրոնային նամակներում խնդրում են «լուծել հաշվի հետ կապված խնդիրը»։ Ամեն բան իրականին շատ նման է, նրանք օգտագործում են իրական Google դոմեյններ։ Google-ը զգուշացնում է խուսափել կասկածելի էլեկտրոնային նամակները բացելուց։ «Սա հայտնի խաբեություն է, որը … Read more

Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, կարճատև անձրև և ամպրոպ – Live News

Երևանում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ ​Մարզերում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին … Read more

ԱՄՆ դեսպանատունն զգուշացնում է առաջիկա օրերին Ուկրաինայի դեմ «զանգվածային օդային հшրձակման» մասին

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, զգուշացվում է բարձր սպառնալիքի մասին։ Ամերիկացիներին կոչ է արվում պատրաստ լինել ապաստան փնտրելու օդային հարձակման ահազանգի դեպքում: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ «Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել պոտենցիալ լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, առաջիկա մի քանի օրվա ընթացքում: … Read more