«Չափազանծ երկար ժամանակ Ադրբեջանին թույլատրվում է անպատժելիությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը»․ Փելոնը հայանպաստ օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մուտք է արվել «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։Օրինագիծը համահեղինակել են Ներկայացուցիչների տանը Նյու Ջերսիի 6-րդ ընտրատարածքը ներկայացնող դեմոկրատ Ֆրենկ Փելոնը և Ֆլորիդայի 12-րդ ընտրատարածքը ներկայացնող հանրապետական Գուս Բիլիրակիսը։ Նրանց հետ օրինագիծը ներկայացրել են ևս վեց կոնգրեսականներ, ընդ որում՝ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական։ Այս մասին հայտնում են Փելոնի գրասենյակից։Չորս … Read more

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանել Արցախի ժողովրդի և սերունդների իրավունքները

Օգոստոսի 9-ը Բնիկ ժողովուրդների համաշխարհային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։1994 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ն իր 49/214 բանաձևով սահմանեց, որ աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը պետք է նշվի օգոստոսի 9-ին՝ նպատակ ունենալով պաշտպանել ժողովուրդների իրավունքները և զերծ պահել նրանց խտրականությունից։ 2007 թ. սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը» սահմանում է, որ ինչպես … Read more

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԱԿ մարմիններին՝ վերանայել Ադրբեջանի այս որոշումը. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը, որի մասին պաշտոնապես հայտարարել է գրասենյակի լրատվամիջոցների բաժնի ղեկավար Մեթյու Սոլթմարշը (Matthew Saltmarsh)։ 33 տարի տևած համագործակցության դադարեցումը կարող է նվազեցնել Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության … Read more