Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիր․ Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա … Read more

Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների,  Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Իտալիայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Կանադայի, դեսպանություններին ԲՈՂՈՔԻ ՈՒՂԵՐՁ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը, … Read more

Եթե Ադրբեջանն իսկապես օգտագործում է Interpol-ի հնարավորությունները, ապա ժամանակն է, որ Հայաստանը պատասխանի դրան. Սերգեյ Շահվերդյան

Ադրբեջանը հայտարարել է, որ հասել է նրան, որ Դադիվանքից դուրս բերված խաչքարերի և որմնանկարների վերաբերյալ տեղեկությունները ներառվեն INTERPOL-ի «Stolen Works of Art»՝ «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Եթե Ադրբեջանն իսկապես օգտագործում է INTERPOL-ի հնարավորությունները՝ Դադիվանքից դուրս բերված խաչքարերի և որմնանկարների միջազգային որոնում իրականացնելու համար, ապա ժամանակն է, որ Հայաստանը պատասխանի դրան։Քանի՞ հայտարարություն դեռ պետք է … Read more

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և փորձագետների համատեղ հայտարարությունը

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի ու փորձագետների համատեղ հայտարարությունը Արցախի բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ․ «Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ նրանց բռնագաղթը պատերազմի պատահական հետևանք չէր, և որ այն ավարտված չէ։ … Read more

Գանձասարի ձեռագրերից մինչև Դադիվանք՝ բնօրինակները պահվում են Երևանի Մատենադարանում, Հաջիևը տարածում է պարզունակ կեղծիքներ

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելը նոր երևույթ չէ. ավելին՝ դեռևս 1950-ական թվականներից սկսած Ադրբեջանն իրականացնում է այդ քաղաքականությունը։ Ուղղակի եթե այն ժամանակահատվածում սակավաթիվ հուշարձաններ էին ներառվում դրա տիրույթում, ապա ժամանակի ընթացքում աշխարհագրությունն ընդլայնվեց․ եթե նախկինում հիմնական թիրախը Արցախի, Ուտիքի, Նախիջևանի մշակութային ժառանգությունն էր, ապա ներկայումս աշխարհագրությունն ընդգրկում է նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի … Read more

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ Ժաննա Անդրեասյանին

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։ … Read more

ՀՀ ՄԻՊ, եկե՛ք Բաքու. իմացած եղեք՝ դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր. Դավիթ Իշխանյանը Բաքվից (ձայնագրություն)

Բաքվի բանտում գերեվարված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու: Նա ձայնագրություն է հրապարակել: «Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության … Read more

Արցախ Միությունը բարձր է գնահատում Մեզյուրի հանձնառությունը՝ պաշտպանել տեղահանվածների իրավունքները

Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ … Read more

Արցախի ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն

Արցախի մշակույթի պահպանման ՀԿ-ն հայտարարություն է արել․ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն։ Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու։ Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են … Read more

Արցախի «Տատիկ-պապիկ» արձանի նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից – Live News

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»․ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով … Read more