Գանձասարի ձեռագրերից մինչև Դադիվանք՝ բնօրինակները պահվում են Երևանի Մատենադարանում, Հաջիևը տարածում է պարզունակ կեղծիքներ

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելը նոր երևույթ չէ. ավելին՝ դեռևս 1950-ական թվականներից սկսած Ադրբեջանն իրականացնում է այդ քաղաքականությունը։ Ուղղակի եթե այն ժամանակահատվածում սակավաթիվ հուշարձաններ էին ներառվում դրա տիրույթում, ապա ժամանակի ընթացքում աշխարհագրությունն ընդլայնվեց․ եթե նախկինում հիմնական թիրախը Արցախի, Ուտիքի, Նախիջևանի մշակութային ժառանգությունն էր, ապա ներկայումս աշխարհագրությունն ընդգրկում է նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի … Read more

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ Ժաննա Անդրեասյանին

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։ … Read more

Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն․ Արցախ Միություն

Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։ Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» … Read more

Marriott-ը հրաժարվել է բռնազավթված Արցախով տուրիստական փաթեթից

Marriott-ը համաշխարհային բողոքի ակցիաներից հետո հրաժարվել է բռնազավթված Արցախով տուրիստական փաթեթից, որի բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտումների, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ «Marriott Bonvoy-ը փոխել է իր որոշումը ANCA-ի և միջազգային գործընկերների օպերատիվ արձագանքից հետո»,- հայտնում է հանձնախումբը։

Արցախ Միությունը բարձր է գնահատում Մեզյուրի հանձնառությունը՝ պաշտպանել տեղահանվածների իրավունքները

Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ … Read more

Բռնազավթված Արցախում հրդեհներ են բռնկվել – Live News

 APA.az-ի փոխանցմամբ՝ Աղդամի շրջանի բաց տարածքներում բռնկված հրդեհները տարածվել են հարակից գյուղերի ուղղությամբ: Դեպքի վայր են կանչվել հրշեջ-փրկարարական խմբեր և համապատասխան տեխնիկա: Բացի այդ, հրդեհի գոտում լսվել են պայթյուններ։ Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունենում այն պատճառով, որ կրակը տարածվել է նախկին շփման գծի ականապատ տարածքներ: Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Կրակը տարածվում է թփուտների … Read more

Արցախի «Տատիկ-պապիկ» արձանի նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից – Live News

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»․ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով … Read more

Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանում արդեն ութ տարի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հետևողականորեն քանդում է հայկական պետականության բոլոր հենասյուները։ Ոչնչացվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, խաթարվել են պետական ինստիտուտները, արժեզրկվել են օրենքն ու արդարադատությունը։ Ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ երրորդ անգամ վերարտադրված այս իշխանությունն այսօր վախով է կառավարում երկիրը։ Վենդետան դարձել է պետական քաղաքականություն, իսկ քաղաքական հետապնդումները՝ իշխանությունը … Read more

Շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները ևս ազդել են որոշմանս վրա․ Աշոտ Դանիելյանը հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենակիցներ, Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։ Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում … Read more

ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի ու անբարոյական քայլը Արցախի ժողովրդի նկատմամբ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության … Read more